Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ աշխատավարձ, ոչ թոշակ, ոչ նպաստ այս տարի չի բարձրանա

Նոյեմբեր 04,2015 13:20

2016-ի բյուջեով աշխատավարձի, թոշակի կամ նպաստների բարձրացում նախատեսված չէ: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ փոխարենը մոտ 40 հազար չաշխատող մայրեր կընդգրկվեն սոցիալական ծրագրերում և կստանան նպաստ:

Դառնալով կառավարության «ոսկեզօծ պատերի» վերաբերյալ մտահոգություններին՝ ՀՀԿ-ականն ասաց. «Գրեթե բոլոր պետական համակարգերում այս տարվա բյուջեով ծախսերը նվազել են: Ճիշտ է՝ աշխատավարձերի, թոշակների, նպաստների բարձրացում չի նախատեսվում, բայց դա իրականությանը համահունչ է, քանի որ նախատեսվում է 2016-ին տնտեսական 2,2 տոկոս աճ գրանցել, տնտեսական ակտիվություն, որի պայմաններում մենք կկարողանանք ապահովել գոյություն ունեցող այն նվազագույնը, որն ունեցել ենք 2015-ին կենսաթոշակների, աշխատավարձերի և նպաստների առումով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30