Հարգելի գործընկերներ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, մասնակցելով դեկտեմբերի 6-ին տեղի ունենալիք Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավին՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացել է նախընտրական քարոզարշավի հաշվեհամար (22314003771200AMD): Միևնույն ժամանակ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Սահմանադրական բարեփոխումների քարոզչական շտաբի պետ, ՍԴՀԿ Հայաստանի վարչության որոշմամբ, նշանակվել է ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամ, իրավաբան Գագիկ Մելիքյանը:
Առաջիկա օրերին Հնչակյան կուսակցությունը լրատվամիջոցներին կներկայացնի քարոզարշավի հանդիպումների իր ծրագիրը:
ՍԴՀԿ Մամլո դիւան