Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. « Որևէ մեկի վրա խնդիր չի դրված ապահովել «այո» (Տեսանյութ)

Նոյեմբեր 04,2015 13:08

«Որևէ մեկի վրա խնդիր չի դրված ապահովել «այո»,- «Հենարան» մամուլի ակումբում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը վստահեցրեց, թե իրենք մարզպետների առաջ խնդիր չեն դրել ապահովել սահմանադրական հանրաքվեում «այո»:

Պարոն Մելիքյանը տեղեկացրեց, որ եթե խնդիր առաջանա, ապա «այո» քարոզող մյուս ուժերի հետ կարող են միասին իրականացնել քարոզչությունը:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Աղվան Վարդանյանի այն հայտարարությունը, որ այդ իրենք չեն միանում իշխանությանը, այլ իշխանությունն է միացել իրենց, քանի որ իրենք վաղուց են կողմ եղել խորհրդարանական կառավարման համակարգին, պարոն Մելիքյանն արձագանքեց. «ՀՅԴ-ն վաղուց ցանկացել է անցում կատարել խորհրդարանական կառավարման ձևաչափին և այդ ընթացքում լուրջ քայլեր ձեռնարկել է»:

Գագիկ Մելիքյանը խոսեց սահմանադրական փոփոխություններից հետո սպասվող դրական արդյունքների մասին: Aravot.am-ը այս առիթով հիշեցրեց Վարդան Օսկանյանի այն մտահոգությունը, թե սահմանադրական փոփոխությունները կվտանգեն ՀՀ-ի «փխրուն ժողովրդավարությանը», պարոն Մելիքյանը պատասխանեց. «Ընդունում եմ, որ ՀՀ-ում ժողովրդավարության ավելացման հարցում բավականին լուրջ քայլեր պիտի կատարվեն: Ընդունում եմ, որ ժողովրդավարությունը մեր երկրում բավականին փխրուն է, ինչպես բոլոր երկրներում: Այդ առումով լուրջ քայլեր կատարելու հենց ամենալուրջ գաղափարը սահմանադրական փոփոխություններն են և անցումը խորհրդարանական համակարգին»:

Մեր մյուս հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի`ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ուղղված կոչը` https://www.aravot.am/2015/11/02/624763/ «Խորհուրդ տալ ձեր ընկերներին, որ նույնքան խնայողաբար մոտենան Սահմանադրությանը, ինչպես դուք եք մոտենում ձեր Սահմանադրությանը», պարոն Մելիքյանը պատասխանեց. «ՀԱԿ քաղաքական ուժին, Լևոն Զուրաբյան քաղաքական գործչին, ինչու չէ նաև ՀԱԿ խմբակցությանը ավելի մեծ հեղինակազրկում չէր կատարվի, որքան կատարվեց այդ հարցով Լևոն Զուրաբյանի կողմից»:

Մեր հարցին՝ ՀՀԿ-ն չի՞ զարմանա, երբ հանրաքվեի արդյունքում «այո»-ն չհաղթի, պարոն Մելիքյանը զարմացած հարցրեց. «Ինչու՞ պետք է զարմանա»:

Մեր դիտարկմանը, թե այդքան ջանքեր են գործադրվում, վարչապետի մակարդակով շտաբ են ձևավորել, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «ՀՀԿ-ականները ոչ մի բանի համար չեն զարմանում, և չեմ կարծում, որ զարմանալու առիթ կունենան: Կարծում եմ, որ զարմանալու առիթ կունենան նրանք, ովքեր ասում են, որ «ոչ»-ը կհաղթի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30