Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թուրքիայում քաղաքական զարգացումները հնարավոր է տարածաշրջանում նոր խնդիրներ առաջացնեն»

Նոյեմբեր 04,2015 12:51

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի համար Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները անակնկալ արդյունք ունեցան:

«Արդեն հունիսի ընտրություններից հետո առաջին ահաբեկչական արարքից առաջ քրդական շրջանակները նախատեսում էին, որ Էրդողանը երկրում կստեղծի ապակայունացման նախանշաններ եւ կմղի հասարակությանը ընտրելու ապակայունացո՞ւմ, թե՞ իշխող կուսակցություն»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, Թուրքիայի իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարումը մեծ չափերի են հասել, իսկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները եվրոպական կառույցների դիտորդների կողմից արդեն քննադատվել են որպես ոչ արդար ընտրություններ: Ըստ նրա, Թուրքիայում քաղաքական զարգացումները հնարավոր է տարածաշրջանում նոր խնդիրներ առաջացնեն. «Թուրքիայի իշխանությունները ներքին հարցեր ունեն, այդ թվում՝ սահմանադրությունը փոխելը, բայց անկախ դրանից Էրդողանը ինքն է լինելու գլխավոր դերակատար, իսկ Էրդողանի քաղաքական վարքագիծը ոչ թե համախոհություն է, այլ բեւեռացում: Նման վարքագիծը ամբողջ տարածաշրջանի համար կարող է վտանգավոր լինել: Հատկապես որ Արեւմուտքն ու ՌԴ-ն, Իրանը, Չինաստանը համաձայնության են եկել, թե ինչպես Սիրիայում կայունություն մտցնեն»:

Իսկ Թուրքիան կկարողանա՞ արտաքին ճակատում խնդիրներ լուծել, թե ոչ պարոն Մանոյանը լավատեսության պատճառ չի տեսնում. «Հայաստանի հետ հարաբերությունները լավացնելու առումով եւս լավատեսության հիմք չկա»:

Պարոն Մանոյանը նաեւ նկատեց, որ Ռուսաստանը շարունակում է սիրաշահել Ադրբեջանին, այդ է պատճառը, որ Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունները ողջունեցին, այն դեպքում, երբ Ադրբեջանի հարաբերությունները վատ են Արեւմուտքի հետ. «Ռուսաստանը փորձելու է շարունակել Ադրբեջանին սիրաշահելը, բայց դա պետք չէ դիտարկել որպես ռազմավարության փոփոխություն: Իսկ եթե Ռուսաստանը սիրաշահելու այդ մարտավարությունը շարունակի, դա կարող է վերածվել ռազմավարության, ինչն արդեն մտահոգիչ կդառնա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30