Լրահոս
Օրվա լրահոսը

«2016-ին կյանքը ավելի դժվարանալու է». Արտեմ Ասատրյանը զգուշացնում է աղքատներին

Նոյեմբեր 04,2015 12:40

Այսօր լրագրողների հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հարցին՝ չե՞ք կարծում, որ սոցիալական լարվածություն կառաջանա, երբ չի նախատեսվում 2016-ին աշխատավարձերի, թոշակների բարձրացում՝ պատասխանեց. «2016-ի բյուջեի նախագծով արվել է հնարավոր առավելագույնը, որպեսզի բնակչության խոցելի խավերին պաշտպանվի այն բոլոր ծրագրերով, որոնք նախատեսվում են: Բյուջեի 50 տոկոսը սոցիալական նախատեսվում է առողջապահություն, կրթություն, մշակույթ ծրագրերի համար: Այս տրամաբանության ներքո ակնհայտ է, որ արվել է առավելագույնը»:

Հարցին՝ այսինքն, հաշվի առնելով առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը եւ բյուջեի եկամուտների հավաքագրման հետ կապված խնդիրները, կարո՞ղ եք ասել, որ աղքատության մակարդակն ավելի չի բարձրանալու 2016-ին՝ նախարարը պատասխանեց. «Ընդհանրապես աղքատության մակարդակի հետ կապված յուրաքանչյուր տարի հաշվարկում եւ գնահատում է ազգային վիճծառայությունը: Ես չեմ ուզում, որ մենք գնահատականներ տանք, բայց ընդհանրապես աղքատությունը բազմագործոն երեւույթ է եւ առաջին հերթին նկատի է առնվում եկամտային ապահովվածությունը: Բնականաբար, չի կարող ազդեցություն չունենալ: Մյուս կողմից, որպեսզի ամբողջական գնահատական ունենանք, պիտի հրապարակ վիճծառայության լինեն: Բնական է, որ կյանքը ավելի դժվարանալու է հաջորդ տարում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30