Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կրկնվում է 1970-ականներին Աֆղանստանի պատերազմի սցենարը»

Նոյեմբեր 04,2015 12:37
papyan

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով, Եգիպտոսում կործանված ռուսական օդանավը ահաբեկչական ակտի հետևանք է:

Նա հիշեցրեց, որ նախքան օդանավի կործանումը, ինքն արդեն կանխատեսել էր, որ Ռուսաստանի ներգրավվածությունը Սիրիայում, անպատիժ չի մնա:

«Եթե սա իսկապես տեռորիստական ակտ է, շատ ցավալի է ու իր դառը հետևանքները դեռ կարող են շարունակվել։ Սա նաև բացասական կարող է լինել Հայաստանի համար, քանի որ մենք աշխարհի կողմից ընկալվում ենք որպես Ռուսաստանի ածանցյալ»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց Արա Պապյանը:

Նրա խոսքով, Սիրիայում արդեն տեղեկություններ կան, որ ռուսները սկսել են որոշ ցամաքային գործողություններ, իսկ եթե դա իսկապես այդպես է, ուրեմն կկրկնվի 1970-ականներին Աֆղանստանի պատերազմի սցենարը, երբ Ռուսաստանը աստիճանաբար առանց նախապես պլանավորելու ընդգրկվեց լայնամասշտաբ պատերազմական գործողություններում:

«Այն ամբիցիաները, որ ունի Ռուսաստանը, խանգարում է հենց իրեն։ Հիմնական խնդիրն այն է, որ Ռուսաստանը դեռևս կայսրության հոգեվարքի մեջ է։ Ռուսաստանը պետք է հասկանա, որ այլևս կայսրություն չէ՝ հզորության, ուժի առումով, լավագույն դեպքում կարող է լինել տարածաշրջանային ուժ։ Նա պետք է իր երկիրը ազատի կոռուպցիայից, ՏՏ ոլորտում հաջողությունների հասնի ու աճի։ Ռուսաստանն ուզում է խորհրդային միության դերը ստանձնել, բայց չունի այդ ուժը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30