Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ մխիթարանքն այն է, որ 2016-ին առաջին անգամ չաշխատող մայրերը կստանան նպաստ՝ 126 հազար դրամ

Նոյեմբեր 04,2015 12:27

Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին 2016-ի պետբյուջեի նախագծով սոցիալական ոլորտին հատկացումներն ու ծախսերը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ «2016-ին առաջին անգամ մայրության նպաստ կտրամադրվի նաեւ չաշխատող մայրերին: Շահառուների թիվը կանխատեսում են 30 հազար: Չաշխատող մայրերին կտրամադրեն բյուջեից շուրջ 3.9 մլրդ դրամ: Ծրագրի միջոցով մենք լուծում ենք տալիս այն խնդրին, որ բավականին երկար ժամանակ քննարկվում էր՝ մասնավորապես երեխայի ծննդյան, խնամքի հետ վճարումներն ինչպես իրականացնել: Փաստորեն մենք ներմուծեցինք մայրության նպաստ չաշխատող մայրերի համար, 2016-ի հունվարից 126 հազար 600 դրամ միանվագ գումար կստանան: Սրանով արձանագրում ենք, որ ապագա մայրերը ունենում են հստակ ֆինանսական աջակցություն»:

Բացի այդ, ծննդաբերած կանայք կստանան նաեւ երեխայի նպաստը՝ 1-ին, 2-րդ երեխայի դեպքում՝ 50 հազար դրամ, 3-րդ եւ 4-րդ երեխայի դեպքում՝ 1 մլն դրամ, 5-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում՝ 1,5 մլն դրամ:

Այնուամենայնիվ, որքան էլ նախարարը փորձեց բյուջեն ներկայացնելիս դրական, լավատեսական նոտա հաղորդել, որեւէ խավի համար հատկացումներն այս տարի չեն ավելացել, չկա թոշակների, աշխատավարձերի բարձրացում:

Lyudmila_SargsyanՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի գնահատմամբ՝ «Մխիթարիչ բան չկա, 2016-ը կարծես ծանր տարի է, որեւէ ոլորտում ավելացումներ չկան, պահպանվում է այն, ինչ կա»:

artem-asatryanԱրտեմ Ասատրյանն ասաց, որ Զբաղվածության կենտրոնում գրանցված մարդկանց առնվազն 10 տոկոսին նախատեսում են աշխատանքի ընդունել: ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հետաքրքրվեց, թե ինչ աշխատանքի եք տեղավորել զբաղվածության կենտրոնների երիտասարդների եւ ինչ կրթական մակարդակ են ունեցել նրանք: Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Թափուր աշխատատեղերը տարբեր են՝ ե՛ւ մասնագիտություն չպահանջող, ե՛ւ ինժեներական, ե՛ւ բժշկական կրթությամբ»:

Լյուդմիլա Սարգսյանը նախարարին հարցրեց. «Բուհական համակարգում հաշմանդամ երիտասարդների ներգրավվածությունը բավականին փոքր է եւ հիմնականում պայմանավորված է այն պայմաններով, որոնք գոյություն չունեն բուհերում տեղաշարժի համար: Ձեր ծրագրում չտեսա այդ մասին որեւէ բան, ի՞նչ եք մտածում դրա մասին»:

Նախարարը պատասխանեց, որ դա մեկ օրում հնարավոր չի իրականացնել, բայց ռեկտորների հետ քննարկումներ են եղել, ուսումնասիրել են բուհերը. «Փորձեցինք գնահատել, թե ինչքան մատչելի են բուհերում հաշմանդամների համար պայմանները: Որոշակի դրական տեղաշարժեր ունենք: Մենք կարող ենք եթե ոչ պետբյուջեի միջոցներով, ապա մեր գործընկերների հետ համագործակցությամբ խնդրին լուծում տալ: Գիտեք, որեւէ շենք հարմարեցված չի տեղաշարժման խնդիր ունեցող անձանց: Կառավարության շենքում լուծում տրվեց, փոքրիկ վերելակ տեղադրվեց, հիմա սանհանգույցների հետ կապված պիտի աշխատանքներ իրականացվեն»:

Թե 1 բուհում նման ծրագիր իրականացնելու համար որքան գումար է անհրաժեշտ՝ Արտեմ Ասատրյանն ասաց, որ տարբեր են ծախսերը, բայց հաշվարկներ ունեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30