Տուլայի շրջանի հիվանդանոցներից դուրս են գրվել 9 հոգի, որոնք տուժել էին երեկ «Higer» մակնիշի ավտոբուսի շրջվելու արդյունքում: Երկու հոգու էլ տեղափոխել են հիվանդասենյակներ: Այս տեղեկությունն «Interfax»-ին հայտնել է Տուլայի քաղաքապետի տեղակալ Մարինա Լեւինան:
Նրա խոսքերով՝ վթարից հետո 6 հոգի ամբուլատոր բուժօգնություն են ստացել եւ լքել են բժշկական հաստատությունները: Հիվանդանոցում քննարկվել է նաեւ 3 ծանր վիրավորների հարցը. նրանց վնասվածքները դեռ պարզ չեն:
Հաղորդվում է նաեւ, որ Տուլայի քաղաքապետարանում քննարկվել է վիրավորների մի մասին Մոսկվայի բժշկական հաստատություններ տեղափոխվելու հարցը: Դա պայմանավորված կլինի հենց հիվանդների ցանկությամբ, քանի որ Մոսկվայում ապրում են նրանց բարեկամները: «Այժմ ավտոբուսի ուղեւորների ժամանակավոր կեցության անհրաժեշտության չկա: Բոլոր մարդիկ Տուլայի հյուրանոցներում կամ իրենց հարազատների մոտ են»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ