Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի դեսպանի քայլը հարուցել է հոլանդացի խորհրդարանականների դժգոհությունը

Նոյեմբեր 04,2015 12:22

Նիդերլանդների խորհրդարանի սոցիալիստական (SP) կուսակցության խմբակցության պատգամավոր Հարի Վան Բոմելը վրդովված է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի գործողություններից: Վերջինս այս երկրի խորհրդարանին բողոքի նամակ է հղել, հոլանդացի խորհրդարանականի Արցախում մի սեմինարի մասնակցության առթիվ: Խորհրդարանականը դեռ այս տարվա սկզբներին էր եղել տարածաշրջանում և առաջիկա շաբաթ օրը’ Ամստերդամի համալսարանում պետք է հանդես գար իր ուղևորության տպավորություններով:

Ադրբեջանցի դեսպանին նյարդայնացրել է խորհրդարանի անդամի Արցախում սեմինարի նիստերի մասնակցությունը, նա պատճառաբանել է, որ Արցախի անկախությունը ճանաչված չէ:

Հարի Վան Բոմելը դեսպանի նամակը որակել է «պարզ ու քաղաքական ահաբեկություն», ավելացնելով որ դրանով չէ, որ որոշվում է’ ինքն աջակցում է, թե ոչ ,կամ կողմ է, թե դեմ, անկախությանը :

Հարի Վան Բոմելը պահանջում է, որ խորհրդարանի պալատը տա այս ամենի պաշտոնական պատասխանը.«Մենք չենք կարող նման հարցերը աչքաթող անելն: Այն պետք է ներառել որոշակի նորմերի մեջ: Նիդերլանդների խորհրդարանի անդամը կարող է և պետք է ամեն բանի մասին ազատ արտահայտվել»:

Այսքանով սկանդալային այս պատմությունը չի ավարտվել: Ադրբեջանը դեմ է նաև Ամստերդամի համալսարանում  Հարի Վան Բոմելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կոնֆլիկտային հարցերի կարգավորման թեմայով հանրային քննարկումներին: Խորհրդարանին ու կառավարությանը Ադրբեջանի դեսպանատան ուղարկած նամակում այդ առթիվ ափսոսանք է հայտնվում:

Դեսպանատունը սպասում է, որ իշխանությունները գոնե կերաշխավորեն, որ Վան Բոմելը չճանաչված երկրին վերաբերող սեմինարին հանդես գա միջազգային նորմերին և իրավունքներին համապատասխան: Երբ փորձել են կոնկրետ ճշգրտել այդ «իրավունքի» սահմանները, դեսպանատան աշխատակիցն ուղղակի բան չի կարողացել ասել ու լռել է: Փոխարենն արդարացել է, որ բողոքի նամակ ուղարկելով խորհրդարանին, իրենց նպատակը Վան Բոմելին լռեցնելը չէ: Դեսպանատան աշխատակցի կարծիքով Լեռնային Ղարաբաղի անջատողականները նման սեմինարներն օգտագործում են միջազգային ճանաչում ձեռք բերելու համար և հույս է հայտնել, որ Նիդերլանդները չեն ներքաշվի այդ քարոզչության մեջ ու ապագայում նման սեմինարներ չեն կազմակերպի:

Չափից դուրս այս հանդգնությունը ակնհայտորեն դուր չի եկել խորհրդարանի պատգամավորների մեծամասնությանը, ովքեր Ադրբեջանի դեսպանության քայլի համար բացատրություն են պահանջել երկրի կառավարությունից: Դեմոկրատական (D66) կուսակցությունից պատգամավոր Շյուրդ Վիմեր Շուրդսման արդեն ուներ Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Լիլյան Պլումենի գրավոր հետևյալ նամակը.«Մենք այս հարցը դնելու ենք Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգում:Մենք ապրում ենք ազատ երկրում և պարոն Վան Բոմելը ունի ազատ խոսքի բոլոր իրավունքները»:

Իր անձնական վեբ կայքում Հարի Վան Բոմելը արդեն հստակեցրել է , որ առաջիկա շաբաթ անվերապահորեն մասնակցելու է Ամստերդամի համալսարանում տեղի ունենալիք սեմինարին:

Խորհրդարանականներն իրենց հերթին արդեն հայտարարել են, որ միասնական կերպով արտահայտելու են իրենց դժգոհությունը Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան կոպիտ միջամտության դեմ:

Ըստ նիդերլանդական մամուլի’

HAY Azian

«Նիդերլանդական Օրագիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30