Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանը ներկայումս գտնվում է գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը: Նա Ծաղկաձորից հայտնեց, որ անցած գիշեր ադրբեջանական գնդակոծությունից վնասվել են սահմանամերձ Բաղանիս գյուղի խաչմերուկի մոտ գտնվող իր առանձնատան տանիքի ազբոշիֆերները, դռներն ու պատուհանները:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն ասաց, որ ինքն այժմ Բաղանիսում չի գտնվում, գյուղ վերադառնալուց հետո կճշտի Ս. Բեգլարյանի տանը պատճառված վնասների չափերը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ