Հանրապետական պատգամավոր Կարինե Պողոսյանը կարծիք է հայտնել, թե չի կարելի 20 տարի շարունակ առաջնորդվել նույն Սահմանադրությամբ, որովհետեւ «աշխարհը առաջ է շարժվում, զարգանում է, իսկ մենք այսքան ժամանակ նույն Սահմանադրությամբ ենք»։
«ՉԻ» – Սույն տիկինն ակնհայտորեն Սահմանադրությունը շփոթում է զգեստի հետ եւ այդ տրամաբանության շրջանակներում միանգամայն իրավացի է՝ չի կարելի 20 տարի շարունակ նույն զգեստը հագնել։
Բայց տիկնայք սովորաբար դժգոհում են նաեւ, որ զգեստապահարանում միայն մի շոր ունեն, այնպես որ՝ տիկին Պողոսյանը կարող էր նաեւ զարգացնել իր միտքը եւ պահանջել, որ Հայաստանը միանգամից մի քանի Սահմանադրություն ունենա, աշուն- ձմեռ, գարուն-ամառ, ամենօրյա, տեղ գնալու, «վեչեռնի» եւ այլն։
Ի դեպ, հետաքրքիր է՝ հարգարժան տիկնոջը չի՞ մտահոգում այն փաստը, որ արդեն 15 տարի է՝ իշխող կուսակցությունը ՀՀԿ-ն է:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում