Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը հնարավոր չէ բացառել. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 04,2015 11:57

Այսօր Հայաստանում որեւէ տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը հնարավոր չէ բացառել՝ անգամ տեխզննության կտրոնի առկայության դեպքում, քանի որ, ինչպես հայտնի է, վերջին տարիներին արված «բարեփոխման» արդյունքում վարորդները հնարավորություն ունեն խուսափել իրական տեխզննությունից։ Էլ չասած՝ հանրային ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների մեքենաների մասին, որոնց տեխնիկական վիճակը ֆորմալ կերպով ստուգվում է միայն երթուղու մրցույթի ժամանակ, ինչից հետո գծատերերը շատ հանգիստ կերպով կարողանում են գիծը շահագործել նաեւ հնամաշ մեքենաներով։

Ասել է թե՝ որեւէ երթուղու մեքենաների սարքինության աստիճանը մեծ հաշվով թողնված է այդ ընկերության սեփականատիրոջ բարեխղճությանը։

Եվ պատահական չէ, որ երեկվա այս ողբերգական վթարից հետո ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արամ Արսենյանը չի կարողացել հստակ պատասխանել «Ազատության» հարցին՝ արդյոք նախարարությունը լիազորված է ծառայողական քննություն նշանակել։

Այս պահին, իհարկե, առաջնայինը վթարից տուժած մեր հայրենակիցներին եւ նրանց հարազատներին ցուցաբերվելիք աջակցությունն է՝ ինչպես բարոյական, այնպես էլ նյութական։ Առայժմ ո՛չ «Քինգ Դելյուքսի» ղեկավարը, ո՛չ էլ պետական մարմիններն այդ ուղղությամբ որեւէ քայլ չեն կատարել, եւ նաեւ այս հարցում հանրությունը պետք է հետամուտ լինի։ Սակայն շատ կարեւոր է այն, որ, ի վերջո, գործուն քայլեր արվեն առկա համակարգային ամենաթողության այս վիճակը շտկելու ուղղությամբ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30