Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանին հորդորում են «դեֆոլտ» բառը զգույշ օգտագործել

Նոյեմբեր 04,2015 11:25

ԱԺ-ում շարունակվում են 2016-ի բյուջեի նախագծի քննարկումները: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց սոցիալական ոլորտին հատկացումները:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հետաքրքրվեց՝ արդեն իսկ հայտարարվում է, որ մեր արտաքին պարտքը գերազանցում է 5 մլրդ 600 մլն-ը, կազմում է մեր ՀՆԱ-ի 50 տոկոսը, ինչը դեֆոլտ է: Սա արդեն վախեցնում է, ի՞նչ կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում կառավարությունը եւ ընդհանրապես դուք ինչպե՞ս եք պատկերացնում մեր երկրի վիճակը 2016-ին:

Pavel_Safaryan_)1

Պավել Սաֆարյանը հանգստացրեց պատգամավորին եւ հորդորեց դեֆոլտ բառը շատ զգուշությամբ օգտագործել, որովհետեւ, ըստ նրա, մեր վիճակը հեռու է դեֆոլտից: Նա ասաց, որ չկա որեւէ վարկ, որը պարտավորված լինի պետությունը մարել եւ բյուջեում արտացոլված չլինի: Եթե չլիներ նախատեսված գումարներ, այդ քննարկումը մենք կարող էինք ունենալ: Մենք մոտենում ենք 50 տոկոսին ՀՆԱ-ի, 50 տոկոս չէ: Պետք է հասկանալ, թե այդ վերցրած գումարները ինչքանով են նպաստում տնտեսության զարգացմանը:

Նա նաեւ ասաց, որ մինչեւ 2018 թիվը մտահոգվելու հարկ չկա:

Լյուդմիլա Սարգսյաննն էլ արձագանքեց՝ 18 թիվը սարերի ետեւում չէ, այսպես ո՞ւր ենք հասնելու: Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ այդ հարցի շուրջ, թե ինչ է սպասվում մեզ 5-10 տարի հետո, կխոսեն արդեն պատգամավորի հետ առանձնազրույցում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30