Քաթարում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ ֆիլիպինցի Մեննի Պակյաոն այցելել էր Դոհա, ինչի մասին լրատվամիջոցներն այն ժամանակ բավականին շատ գրեցին: Սակայն աշխարհի առաջնություն այցելել էր նաեւ ոչ պակաս հայտնի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ամիր Խանը: Այդ ժամանակ նրան հանդիպել էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը: Վերջինը Երեւան վերադառնալուց հետո Aravot.am-ին ասել էր, թե Խանը մտադիր էր Պակյաոյին մենամարտ կազմակերպելու առաջարկ անել:
Այսօր լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նրանց միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվել է: Մենամարտը կկայանա եկող տարվա ապրիլին՝ Լաս Վեգասում, որը վերջինն է լինելու ֆիլիպինցի Մեննի Պակյաոյի մարզական կարիերայում: Բռնցքամարտիկների պրոումոթերներ Բոբ Արումը եւ Շահ Խանը հաստատել են, որ պայմանագիրն արդեն ստորագրված է եւ մարտն անպայման կայանալու է՝ նշելով, որ միայն օրը դեռ վերջնականապես որոշված չէ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ eurosport-ի