Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ մատնության հոդված կիրառելու դատախազության մտադրությունը մտահոգիչ է. «Հրապարակ»

Նոյեմբեր 04,2015 10:48

Անկախ այն հանգամանքից, թե ովքեր են «Հայկական ժամի» հետեւում, սուտ մատնության հոդված կիրառելու դատախազության մտադրությունը մտահոգիչ է։ Մենք բազմիցս գրել ենք, որ անձի գործողությունները կարող են համարվել սուտ մատնություն, եթե նա ներկայացել է իրավապահ մարմնին, նախազգուշացվել սուտ մատնության համար օրենսգրքով նախատեսված պատասխանատվության մասին, ստորագրել, որ նախազգուշացված է, եւ նոր միայն, եթե շարադրել է կեղծ տեղեկություն, այն էլ՝ նախապես իմանալով, որ դա կեղծ տեղեկություն է, նրան կարող են մեղադրել սուտ մատնության համար։

Սրա հետ կապված՝ հենց նույն դատախազությունն է սպառիչ բացատրություն տվել 2013 թվականին գործարար Պավել Անդերսոնի գործի վերաբերյալ։ Դեկտեմբերի 23-ին Գլխավոր դատախազությունը որոշել է. «Եթե հաղորդման հեղինակը ֆիզիկական անձ է, ապա վերջինս, նախեւառաջ, անձամբ պետք է ներկայանա իրավապահ մարմին, գրավոր կամ բանավոր ներկայացնի իր հայտարարությունը, թե ինչի վերաբերյալ է իր հաղորդումը, իրազեկման աղբյուրը եւ այլ տեղեկություններ, որոնց ինքը տիրապետում է։ Ֆիզիկական անձի ներկայությունը պարտադիր պայման է.

ա) անձն իր ստորագրությամբ պետք է հաստատի հաղորդումը,

բ) եթե լրացել է նրա 16 տարին, միաժամանակ նաեւ նախազգուշացվի սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին, ինչը հաստատում է իր ստորագրությամբ»։

Չենք կարծում, որ դատախազներն այնքան անգրագետ են, որ սխալ են մեկնաբանում օրենքի տառը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30