Լրահոս
Օրվա լրահոսը

Հելուինի կործանարար վտանգը աթեիստ ու քրիստոնյա մարդկանց համար

Նոյեմբեր 04,2015 12:30

Հելուինն անվտանգ զվաճանք չէ ու իր մեջ ներառում է շատ մեծ եւ հեռու գնացող վնասներ ու վտանգներ: Այն մեծերին ու երեխաներին ներկայացվում է որպես անվնաս զվարճանք, բայց դա ճիշտ չէ:

Սիրելի ծնողներ ու երիտասարդներ, Հելուինի հետ որեւէ առնչություն ունենալը ոչ միայն կործանարար է քրիստոնյաների համար, այլ նաեւ անհավատ ու աթեիստ մարդկանց համար: Ահա թե ինչու:

Աթեիստների համար

Ձեր կամ ձեր երեխաներին այդ հագուստները հագցնելով՝ նրանց միտքը, անկախ հավատքից, վարժեցնում եք, որ կախարդի, վամպիրի, հմայողի պես ու չար կերպարանքներով կերպարանավորվելը նորմալ զվարճանք է: Հասկանո՞ւմ եք, սա մտնում է եւ ձեր, եւ իրենց մտածողության մեջ: Իսկ մտքից ներս գալով՝ այնքան հեշտ է դեպի սիրտն իջնելը: Ու այնքան դժվար սրտից ու մտքից հետո հանելը:
Լավ հիշեք՝ ինչ որ ձեր միտքն է, այն էլ կլինի ձեր կյանքը: Դուք ձեր միտքը սկսում եք պատել այսպիսի սեւ բաներով: Նեղությունը, վախն ու հուսահատությունը շատ հեշտությամբ կլցնեն ձեր մտքերն ու սրտերը, երբ դուք հանդիպեք նույնիսկ թեթեւ դժվարության: Ու վաղը սա ձեր երեխաները կբերեն ձեր տուն ու ձեր ընտանիք: Ինչ-որ ցանեք, այն կհնձեք: Սեր, լույս, բարություն եւ ուրախություն ցանեք, դա կհնձեք: Իսկ եթե խավար, վախ, վախի մեջ զվարճանալ, չարի հետ զվարճանալ ցանեք, ապա դա էլ կհնձեք եւ այսօր, եւ վաղը: Ու ձեր երեխաներն այսպես մեծանալով՝ սա կմատուցեն ձեզ ձեր ծերության օրերին:

Քրիստոնյաների համար

Դուք գիտեք, որ մարդը հոգի ունի եւ չարն էլ իրական ուժ է: Տեր Հիսուսն եկավ, որ մարդկանց ազատի չարի ստրկությունից ու չարին հեռացնի մարդու մտածողության ու հոգու մեջ ներթափանցելուց: Չարը դեմ առ դեմ չի գալիս մարդու առաջ, այլ հնարքներով (Եփ. 6:11) ու խաբեբայությամբ՝ վատը լավ ներկայացնելով, ու վտանգը որպես անմեղ զվարճանք ներկայացնելով: Չարի ամբողջ նպատակը ձեր մտքից ներս թափանցելն է, որպեսզի տեղավորվի ձեր սրտի մեջ: Այն ժամանակ նա ձեզ կստրկացնի ու դուրս հանելը շատ դժվար կլինի:

«Հեռո՛ւ մնացեք բոլոր չար բաներից», հորդորեց Պողոս առաքյալը Թեսաղոնիկեցիներին (Ա.Թս 5:22):

Դուք պիտի հասկանաք, որ չարը հոգեւոր եւ ուժեղ էակ է: Երբ դուք խաղում եք չար ուժերի հետ, նրանք միշտ հաղթում են: Հիմա կասեք, իսկ մի՞թե Քրիստոսն ավելի զորավոր է: Այո՛, Քրիստոսն ավելի զորավոր է, բայց Աստված ձեզ ազատ կամք է տվել, որ ընտրեք կամ Քրիստոսին ու Աստծո պատվիրաններով ապրեք, կամ էլ հակառակը: Չարի, սեւի, խավարի հետ զվարճանալով եւ ձեր երեխաներին այս բաների հետ շփելով՝ դուք անարգում եք Քրիստոսի պատվիրանները ու ձեր սրտերը փակում նրա առաջ: Սա մեծ վիրավորանք է Աստծուն ու մեծ վտանգ ձեզ համար: Տեր Հիսուսն ասաց. «Չէք կարող երկու տիրոջ ծառայել»: Մաթ. 6:24

Հելուինին մասնակցելու, կամ չարի հետ որեւէ առնչություն ունենալու հետեւանքները կարող են լինել հիվանդություններ, տառապանք, վախ ու դատարկության զգացում: Դուք պետք է հասկանաք, որ չարը մարդու ամենամեծ թշնամին է, որ ցանկանում է տեղավորվել մարդու մտքերի ու սրտի մեջ ու նրան ներշնչել չար գործերի: Ահավասիկ եւ այսքան պատերազմներ, պայքար՝ տիրելու եւ սրտկացնելու համար:

Այս դարում սատանայապաշտությունն ավելանում է աշխարհում: Մարդիկ սիրում են չար բաներ ու դրանցով զվարճանալ: Հարցնում եք՝ ինչո՞ւ է այսպես: Որովհետեւ հեռացել են ճշմարտությունից ու լույսից: Ու մնալով խավարի մեջ, ուրիշ բան չկա, որ զվարճանան: Դրա համար սրանով զվարճանում են, ու շուտ դատարկություն զգում:
Սիրելի ծնողներ, երիտասարդներ ու դեռահասներ, բարի բաներ սովորեք ու սովորեցրեք: Հեռու մնացեք չարից: Մի մասնակցեք որեւէ Հելուին կոչված բանի: Սա մեզ չի պատկանում: Մենք Քրիստոսին ենք պատկանում: Պաշտպանեք ձեր երեխաներին ու ձեզ չարությունից: Ինչ որ ցանեք, այն կհնձեք: Քրիստոսի մոտ՝ տաքուկ, լուսավոր ու ապահով տեղում ապրեք: Եթե այս գրվածքը ձեզ օգտակար եղավ, խնդրում եմ օգնեք տարածել ձեր ընկերներին ու բարեկամներին, որպեսզի նրանք էլ օգտվեն ու հեռու մնան չարիքից:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
Քննարկումների համար գրել
Ֆեյսբուքի իմ էջին

«Առավոտ» օրաթերթ
03.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30