Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մի շարք դեղատոմսեր` հազի, թոքաբորբի եւ թոքախտի բուժման համար

Նոյեմբեր 04,2015 11:30

Այս սեզոնին հաճախակի են դառնում մրսածության դեպքերը, որը վերածվում է քրոնիկական բրոնխիտի:

Ժողովրդական բժշկությունը մրսածությունը բուժելու համար առաջարկում է ոչ միայն մորու մուրաբայով թեյ խմել, այլեւ օգտագործել նրա ցողունից ու տերեւներից պատրաստված եփուկը: Ցողունն ու տերեւները եռացնել, թրմել եւ ապա ընդունել քնելուց առաջ՝ զգուշանալով միջանցիկ քամուց: Այս եփուկը օգտակար է նաեւ բրոնխիտի ու կոկորդաբորբի ժամանակ:

Բրոնխիտային հազը բուժելու համար հարկավոր է 2 ճաշի գդալ թարմ կարագ, 2 ձվի դեղնուց, 1 թեյի գդալ ալյուր, 2 թեյի գդալ մեղր, որոնք լավ խառնելուց հետո ընդունել ուտելուց առաջ, օրը 4-5 անգամ:

Քրոնիկական բրոնխիտը բուժելու համար կես շիշ գինու մեջ լցնել հալվեի 4 մեծ տերեւ եւ 4 օր թրմելուց հետո ընդունել օրը 3 անգամ, աղանդերային գդալով:

Սովորական հազը բուժելու համար վերցնել տարեկան բողկը, լվանալ, մաքրել, խորանարդաձեւ կտրատելուց հետո տեղավորել կաթսայում ու վրան շաքար ցանել եւ մի 2 ժամ կաթսան տեղադրել ջեռոցի մեջ: Այնուհետեւ պատրաստի եփուկը քամել, սառեցնել ու լցնել շշերի մեջ եւ պահել սառը տեղ: Ընդունել օրը 5-6 անգամ, թեյի գդալով, քնելուց առաջ:

haz-mrsacutyun8

Հազը բուժելու համար վերցնել վարսակ կամ գարի, լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել կաթ ու կաթսայի բերանը ծածկելուց հետո, դնել ջեռոցի մեջ: Գոլորշիանալու դեպքում, կաթն ավելացնել այնքան, քանի դեռ վարսակը կամ գարին չի եփել, ընդունել օրը 3 անգամ, ճաշի գդալով:

Թոքաբորբը, երկարատեւ հազն ու բրոնխիտը բուժելու համար որպես դեղամիջոց օգտագործվում է հալվեն: Վերցնել 300 գրամ մեղր, կես բաժակ ջուր եւ հալվեի մանր կտրատած տերեւները մարմանդ կրակի վրա 2 ժամ եփելուց հետո սառեցնել, խառնել ու պահել սառը տեղում: Ընդունել օրը 3 անգամ` ճաշի գդալով: Այս դեղամիջոցն ընդունելի է նաեւ երեխաների համար:

Իսկ թոքախտի դեպքում առաջարկվում է հետեւյալ դեղամիջոցը՝ 10 կիտրոն, 6 ձու, 300 գրամ մեղր եւ 3/4 բաժակ կոնյակ: Ձվերը պետք է անպայման լինի թարմ եւ սպիտակ կճեպով, որոնք պետք է լավ լվանալ եւ տեղադրել անոթի մեջ եւ վրան քամել 10 կիտրոնի հյութը: Այնուհետեւ անոթի բերանը ծածկել մառլյայով ու մուգ գույնի թղթով եւ պահել չոր, ոչ շատ սառը, մութ տեղ: 6-8 օր սպասել, որպեսզի լրիվ տարալուծվեն ձվի կճեպները, այնուհետեւ մեղրը տաքացնել հալվելու աստիճան եւ կոնյակի հետ մեկտեղ լցնել կիտրոնի հյութի ու ձվի խառնուրդի վրա: Այս խառնուրդը պետք է լցնել մուգ գույնի շշերի մեջ եւ պահել չոր, մութ ու սառը տեղ:

Ընդունել օրը 3 անգամ, աղանդերային գդալով, անմիջապես ուտելուց հետո: Դեղամիջոցի գործածության ժամկետը 3 շաբաթ է:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
03.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30