Վաղը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մեկնում է Վլադիկավկազ՝ մասնակցելու օլիմպիական կրկնակի չեմպիոն Սոսլան Անդիեւի միջազգային ավանդական մրցաշարին:
Գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ-ի լրատվական բաժնին փոխանցել է մրցավայր մեկնող ըմբիշների անունները: Նրանք են. 57 կգ՝ Գարիկ Բարսեղյան, Գառնիկ Մնացականյան, Գոռ Գրիգորյան, 65 կգ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 70 կգ՝ Դավիթ Սաֆարյան, Վալտեր Մարգարյան, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, Վարուժան Կաջոյան, 86 կգ՝ Շամիր Աթյան, Մուսա Մուրթազալիեւ, 97 կգ՝ Անդրանիկ Գալստյան, Էդգար Ենոքյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը armnoc.am-ի