«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը քիչ հավանականություն է տեսնում Եգիպտոսում ռուսական Airbus A321-ի կործանման հարցում իսլամական պետության ներգրավվածությունը:
«Իսլամական պետության կողմից տեռորիստական ակտի իրականացման պատասխանատվությունը կարող է հեռու լինել իրականությունից: Հակառակորդի անհաջողությունից դիվիդենտներ ստանալու համար հնարավոր է վերագրեն իրենց զինյալներին ու ներկայացնեն փոքրիկ հաջողություններ: Կան դեպքեր, երբ Իսլամական պետության ահաբեկիչները փորձել են ստանձնել որոշ դժբախտ պատահարների պատասխանատվությունը, բայց քիչ հիմքեր են եղել, որ կապ են ունեցել այդ պատահարների հետ:
Օրինակ Պակիստանում ուղղաթիռի պայթեցման դեպքում, ահաբեկչական խմբավորումները պատասխանատվություն ստանձնեցին, բայց Պակիստանի իշխանությունները մերժեցին: Որքան էլ հավանական է, լավ համընկնում կա Սինայի թերակղզում ինքնաթիռի վթար, որտեղ պայքար է գնում իսլամական պետության խմբավորման հետ, Ռուսաստանը Ասադի ու Սիրիայի կողմից պատժում են ահաբեկիչներին, բայց այդպիսի համընկնումները դեռեւս հիմք չեն կարող լինել, որ վթարի հետ կապ ունեն ու հենց այդ վարկածն է իրական»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նրա համար մի բան ակնհայտ է, որ պաշտոնական բոլոր տեղեկություններն իրար հակասում են անհայտ պատճառներով. «Դեպքի օրը հայտարարվեց՝ ինքնաթիռն ու անձնակազմը չեն ահազանգել կառավարման կետին, եգիպտական կողմից հայտարարեցին, որ ահազանգել են: Ռուսական կողմը հերքեց, որ արտաքին հարված է եղել, ավիաընկերությունը հայտարարեց՝ ինքնաթիռի վթարը եղել է արտաքին միջամտությամբ: Տեղեկատվություն կա, որ երկնքում բոցը, պայթյունը նկատվել է, ռուսական կողմը հերքում է, որ պայթյուն է եղել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ