Ռուսաստանի Օմբուդսմեն Էլլա Պանֆիլովան Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հարգելի Կարեն Անդրեասյան,
Սարսափելի ավտովթարը խլել է մարդկանց կյանքները և անդառնալի հետևանքներ թողել նույնիսկ հրաշքով փրկվածների կյանքում: Այս ողբերգական օրը մենք սգում ենք Ձեզ հետ միասին և մեր վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ողջ հայ ժողովրդին, մասնավորապես՝ տուժածների ընտանիքներին: Զոհվածների ընտանիքներին փոխանցեք մեր ցավակցական խոսքերը:
Այս դժվար պահին մենք ուժ և համբերություն ենք մաղթում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում ենք ցանկանում»:
Կարդացեք նաև
Ռուսաստանի Օմբուդսմենն իր գրության մեջ նաև նշում է, որ պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն թե զոհվածների և թե վիրավորների ընտանիքներին:
Օմբուդսմենի աշխատակազմ