«Եթե 2009-2010 թվականներին «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնին ընդամենը երկու հազար հանդիսատես էր լինում, ապա հիմա այդ թիվը գերազանցում է տասը հազարը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին:
Գնալով այս կինոփառատոնի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է: Դա, ըստ Վ. Քասունու, ինչ-որ տեղ գալիս է նաև նրանից, որ մարդիկ առաջվա պես չեն կարծում, թե անիմացիոն ֆիլմերը միայն երեխաների համար են:
«Փառատոնի հանդեպ վստահությունն էլ է մեծացել,- նկատեց Վ. Քասունին.- այս տարի ցուցադրեցինք աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմերը, իրավունք ստացանք ցուցադրելու այնպիսի ֆիլմեր, որոնք տարածաշրջանում մինչ այդ չէին ցուցադրվել»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանում անցկացված 7-րդ «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնն այս տարի ցուցադրեց մոտ 400 ֆիլմ, որոնցից 184-ը մասնակցեցին 5 մրցութային ծրագրերի՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն երաժշտական հոլովակ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» և «Լավագույն ավարտական ֆիլմ»:
Կարդացեք նաև
Նախօրեին՝ նոյեմբերի 2-ին, «Մոսկվա» կինոթատրոնում ամփոփվեցին փառատոնի արդյունքները։
Լավագույն լիամետրաժ ֆիլմ
«Երկար ճանապարհ դեպի հյուսիս» / Ֆրանսիա
«Մունե. Լուսնի պահապանը» / Ֆրանսիա
Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ՝ հատուկ հիշատակում
«Ուտիճ» / Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ
Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի լավագույն կոնցեպտ՝ Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակ
«Դիվահարը» / Իսպանիա
Լավագույն հայկական անիմացիոն ֆիլմ՝ Լև Ատամանովի անվան մրցանակ
«Անահիտ» / Հայաստան
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ
«Չենք կարող ապրել առանց տիեզերքի» / Ռուսաստան
Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ՝ հատուկ հիշատակում
«Ամելիա և Դուարտե» / Պորտուգալիա
Կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի հատուկ մրցանակ
«100 տարի. Հայոց ցեղասպանություն» / Արգենտինա
Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ
«Ինձ գիտես» / Միացյալ Թագավորություն, Հորդանան, Մարոկկո
Հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմերի մրցույթ՝ հատուկ հիշատակում
«Գայլամարդն ու ժայռը» / Հունգարիա
Լավագույն ավարտական ֆիլմ
«Պալմ Ռոտ» / ԱՄՆ
Ավարտական ֆիլմերի մրցույթ՝ հատուկ հիշատակում
«Մեծն Հարլոդը և հրեշը» / Դանիա
Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ
«Happy Camper: The Daily Drumbeat» / Նիդեռլանդներ
Երաժշտական անիմացիոն հոլովակների մրցույթ՝ հատուկ հիշատակում
«Owl Me Tender» / Ռուսաստան
ԹՈՒՄՈ պատանի հանդիսատեսի մրցանակ
«Հաշվելով ոչխարները» / Ֆրանսիա, Բելգիա
Լիամետրաժ ֆիլմերի հանրային ժյուրիի մրցանակ
«Ուտիճ» / Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ
Կարճամետրաժ ֆիլմերի հանրային ժյուրիի մրցանակ
«Չենք կարող ապրել առանց տիեզերքի» / Ռուսաստան
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ