Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանությունում ազատամարտիկի նկատմամբ ճնշումներ չեն եղել, Ռուբեն Հայրապետյանն էլ գործով վկա էր. (Տեսանյութ)

Նոյեմբեր 03,2015 20:15

Ավարտվել է Հայրապետյան-Հակոբյան առերես հարցաքննությունը

Արդեն տեղեկացրել ենք, որ Երեւանի ոստիկանության Կենտրոնի բաժնում ավարտվել է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի առերես հարցաքննությունը, եւ կողմերը դուրս են եկել ոստիկանական բաժնից:

Ռուբեն Հայրապետյանի՝ ոստիկանությունից դուրս գալուց մոտ 10 րոպե հետո դուրս եկավ նաեւ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, նա եւս, Հայրապետյանի պես, խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին:

 

Ազատամարտիկի փաստաբան Արմեն Խաչատրյանը խոսեց Հակոբյանի փոխարեն: Նա ասաց, որ ավել բան չի կարող հրապարակել, քանի որ գործը գտնվում է նախաքննության  փուլում: Արմեն Խաչատրյանը նշեց, որ Ռուբեն Հայրապետյանը որպես վկա է ներգրավվել գործում: Այս պահի դրությամբ, ըստ փաստաբանի, քրեական գործի ընթացքից գոհ են:

Aravot.am-ի այն հարցին՝ արդյոք առերես հարցաքննման ժամանակ ճնշումներ եղել են Հակոբյանի նկատմամբ, ազատամարտիկը պատասխանեց, որ որևէ ճնշում չի եղել: Սմբատ Հակոբյանը նաեւ հավելեց, որ վաղը ասուլիս է հրավիրելու եւ ավելի մանրամասն կներկայացնի գործի ընթացքը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30