Հոկտեմբերի 19-ից 31-ը Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում անցկացվեցին արդեն ավանդական դարձած Հայկական մշակույթի օրերը, որոնք այս տարի նվիրված էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Թվով հինգերորդ ամենամյա մշակութային փառատոնն այս անգամ կազմակերպվել է Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի ինտեգրացիոն հարցերով նախարար Բիլքայ Օնեյի հովանավորությամբ և աջակցությամբ:
Հոկտեմբերի 31-ին կայացած եզրափակիչ գալա-համերգին ողջույնի խոսքով հանդես եկավ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Այնուհետև հանրահայտ հայ դուդուկահար Գևորգ Դաբաղյանը և բրազիլական «Էնկանտո» երգչախումբը կատարել են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Միջոցառմանը ներկա էին Բադեն-Վյուրթեմբերգի կառավարության ներկայացուցիչներ, լանդթագի պատգամավորներ, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ