Այսօր ԲՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները հանդիպել են Ճամբարակի, իսկ այնուհետեւ նաեւ Սեւանի ԲՀԿ տարածքային խորհրդի անդամների, բնակիչների հետ։ Քննարկվել են ներկուսակցական, ներկազմակերպչական հարցեր։
ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները ներկայացրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը, նշելով, որ առաջարկվող փոփոխությունները իրատեսական հնարավորություն են երկրում լրջագույն համակարգային փոփոխություններ անելու, իշխանության թեւերի իրական հակակշիռներ, արդարադատության առավել անկախ ու անաչառ համակարգ ձեւավորելու, մարդու իրավունքների պաշտպանության առավել երաշխավորված մեխանիզմներ ներդնելու համար։
Ճամբարակի եւ Սեւանի ԲՀԿ խորհրդի անդամներն ու բնակիչները ԲՀԿ ղեկավար կազմին հարցեր են ուղղել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների, ինչպես նաեւ՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպել են տեղամասային ընտրական հանձնաժողովի ԲՀԿ անդամների հետ։
ԲՀԿ մամուլի ծառայություն