Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ հարցը ուղղեք Լեւոնին, Ռոբերտին, Սերժին». ֆրանսահայ քաղաքագետ

Նոյեմբեր 03,2015 22:30

Կայծ Մինասյանի կարծիքով, եթե Հայաստանի շահը գերիշխեր` վաղուց Ղարաբաղը միացած կլիներ Հայաստանին

«Հաղթեցինք պատերազմում, այսօր սահմանին բանակն է, որ պաշտպանում է մեր անվտանգությունն ու արժանապատվությունը, բայց պարզ չէ, թե ինչ է Հայաստանի դիվանագիտության ուզածը: Եթե այսպես շարունակենք սպասել` կպարտվենք: Ի՞նչ է արվում Ղարաբաղի միջազգային ճանաչման համար… Կարծում եմ, պետք է ուղղակի հայտարարել Հայաստանին Ղարաբաղի միացման մասին: Մենք այսօր վճարում ենք Հայաստանի անկախության առաջին տարիներին արված գլխավոր սխալների համար: Հայաստանի իշխող վերնախավներն են պատասխանատու:

1994թ. մայիսին զինադադարի մասին համաձայնագիրը կնքեցին Ղարաբաղը, Ադրբեջանն ու Հայաստանը: Ուրեմն, նշանակում է, որ ուղղակի ձեւով Ադրբեջանը ճանաչել էր Ղարաբաղը` որպես ինքնավար իշխանություն, ինչու չէ` իբրեւ անկախ իշխանություն: Ի՞նչ եղավ հետո… Մենք ծառայեցինք Ռուսաստանի շահերին: Մինչդեռ, եթե միայն Հայաստանի շահը գերիշխեր` վաղուց Ղարաբաղը միացած կլիներ Հայաստանին: Այդ ժամանակ Ադրբեջանը ծնկի էր իջած, Ռուսաստանը թույլ էր, կարող էինք հայկական կողմի շահերին համահունչ որոշում ունենալ, բայց չունեցանք: Հիմա, դրա համար հիմա ենք վճարում», նկատեց ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը «Առավոտ»-ի հետ զրույցում` անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պետք է անել, որպեսզի ապահովվի ղարաբաղյան բանակցային գործընթացի արդյունավետ ընթացքը ու որպեսզի կանխվի Ադրբեջանի իշխանությունների կողմից բանակցային գործընթացը փակուղի մտցնելու քաղաքականությունը:

Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը

Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը

«Հիմա բանակցությունների մեջ ենք, չգիտենք` ինչի ենք ձգտում, բայց շարունակում ենք բանակցությունների մասնակցել, որովհետեւ այլ ճանապարհ չկա, լավ է, որ բանակցությունները շարունակվում են, բայց Ադրբեջանի դիրքերն այսօր ավելի են ամրացել, քան 20 տարի առաջ, նույնն էլ Ռուսաստանի դեպքում, հիմա ավելի հզոր է ազդեցության տեսանկյունից, քան 20 տարի առաջ: Ուզում եմ ասել, որ Ձեր հարցը պետք է ուղղեք Հայաստանի իշխանություններին, եւ ոչ միայն այսօրվա իշխանությանը, բոլորին` Լեւոնին, Ռոբերտին, Սերժին», հավելեց մեր զրուցակիցը:

Կայծ Մինասյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ղարաբաղը Հայաստանի կազմում է 1989թ. դեկտեմբերի 1-ից: Բայց հայերը վախենում են դրանից: Շատ են վախենում` ահավոր շատ: Խուճապային վախ: Անգամ Ադրբեջանը եթե ասի` հա, ձերն է Ղարաբաղը, միեւնույն է կվախենան, կասեն չէ, հլը սպասի: Ու չեն հասկանում, որ վախի արդյունքը տարածքի կորուստն է լինելու` գուցե մեր ամբողջ տարածքի:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30