Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարի վիրավորների թվում են Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի բնակիչներ Ժորիկ Օհանյանը եւ Վովա Դանիելյանը: Ժ. Օհանյանը մոտ 47 տարեկան է, Վ. Դանիելյանը՝ մոտ 40: Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանն ասաց, որ հարազատները հեռախոսազրույց են ունեցել վթարից վիրավորների հետ: Ա. Վիրաբյանը հայտնեց, որ Ժորիկ Օհանյանը եւ Վովա Դանիելյանը Ռուսաստան արտագնա աշխատանքի էին մեկնել:
Հայտնել ենք, որ ավտոբուսի վթարից զոհվածների թվում է Իջեւանին հարակից Գանձաքար գյուղի բնակիչ Սպարտակ Նալբանդյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ