Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի դեպքի վայր

Նոյեմբեր 03,2015 17:28

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան ուղղությամբ  ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ ձևավորվել է հանձնաժողով:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության և  Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնյաներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ընթացքում Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց, որ այսօր երեկոյան իր գլխավորած պատվիրակությունը կմեկնի դեպքի վայր՝ ռուս գործընկերների հետ տեղում համակարգելու աշխատանքները:

Մինչ այդ, պատասխանատու բոլոր գերատեսչությունների ղեկավարներն անմիջական կապի մեջ են ՌԴ համապատասխան գերատեսչությունների պաշտոնակիցների հետ՝ նրանցից ստանալով տեղեկատվություն։

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30