Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տուլայում շրջված ավտոբուսի վարորդն ավելի վաղ պատասխանատվության է ենթարկվել. TASS

Նոյեմբեր 03,2015 17:05

Տուլայում վթարի ենթարկված «Մոսկվա-Երեւան» ավտոբուսի վարորդն արդեն մեկ անգամ վարչական պատասխանատվության է ենթարկվել «Higer» մակնիշի ավտոբուսը անսարք վիճակում վարելու համար:

TASS գործակալությանը Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ խնդիրներ ունենալու դեպքում ավտոբուսի օգտագործումն արգելվում է: Դեռ պարզ չէ այս գիշեր Տուլայում շրջված ավտոբուսը ունեցե՞լ է արդյոք խնդիրներ

«Հաստատվել է, որ վարորդը սթափ վիճակում է եղել: ՃՏՊ պատճառները պարզելու նպատակով տարվող աշխատանքների շրջանակներում, ոստիկանության աշխատողները պարզել են, որ 44-ամյա վարորդը 2015 թվականի հունիսին Մոսկվայում վարչական պատասխանատվության է ենթարկվել անսարք «Higer» մակնիշի մեքենան վարելու համար, քանի որ դա արգելվում է»,- ասել են նախարարությունում:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30