Լրահոս
Օրվա լրահոսը

Կամո Արեյան. «Պատվիրակված լիազորությունների ցանկում առաջինը կրթական ծրագրերի իրականացումն է»

Նոյեմբեր 03,2015 17:04

Ազգային ժողովի Տարածքային կառավարման և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի համատեղ հանձնաժողովների նիստում նոյեմբերի 3-ին քննարկվում է համայնքների 2016 թվականին բյուջեն:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրեց 2016 թվականի բյուջեն: Նա նշեց, որ պատվիրակված լիազորությունների ցանկում առաջինը կրթական ծրագրերի իրականացումն է՝ հանրակրթական ուսուցման ծրագրեր, հատուկ ուսուցման, ներառական կրթության ծրագրերը, անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքեր տրամադրելը:

Մյուսը՝ Երեւանի Մետրոպոլիտենի սուբսիդավորման ծրագիրն է, որը կազմում է 2 միլիարդ 741 միլիոն դրամ, եւ Մետրոպոլիտենի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նկատմամբ վարկային պարտավորությունների կատարման գծով սուբսիդավորում 72 միլիոն 304 հազար դրամ. «Երկրորդ վարկային ծրագրի համար Մետրոպոլիտենին հատկացված է 15 միլիոն եվրո, 2016 թվականին վարկային այս ծրագրի շարունակությունը եւ ավարտին հասցնելու համար պետական բյուջեում նախատեսված է 4 միլիարդ 295 միլիոն դրամ: Վերջին բաղադրիչն է մնացել Մետրոպոլիտենի ծրագրի իրականացման համար»:

Կամո Արեյանն անդրադարձավ նաեւ Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների կայուն զարգացման ներդրումային ծրագրին. «Սա լրջագույն ծրագրերից մեկն է, որը ուղղակի լուծում է մայրաքաղաքի գլխավոր հատակագծի կարեւորագույն պահանջը, այն է՝ մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող մագիստրալ արագընթաց մայրուղու ստեղծումը: Առաջին փուլի ծրագրի ավարտը մենք արդեն կունենանք 2016 թվականին, առաջին մասն արդեն ավարտված է՝ Արշակունյաց, Նորագավիթ, Շիրակ փողոցի խաչմերուկը: Երկրորդ փուլի աշխատանքները ընթացքի մեջ են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30