Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տուլայի ՃՏՊ-ից տուժածները ապահովագրական փոխհատուցում չեն ստանա Ռուսաստանում. Gazeta

Նոյեմբեր 03,2015 16:58

Տուլայի շրջանում այս գիշեր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացածների հարազատները եւ տուժածները Ռուսաստանում ապահովագրական փոխհատուցում չեն ստանա: Այս տեղեկությունը, հղում կատարելով Ռուսաստանի Ապահովագրողների պատասխանատվության ազգային միությանը, հաղորդել է «Gazeta»-ն:

Միության մամուլի ծառայությունը պարզաբանել է, թե ավտոբուսը, որը Մոսկվա-Երեւան երթուղով է շարժվել, պատկանում է հայ փոխադրողին եւ այդ դեպքի վրա չի տարածվում ապահովագրության պարտավորությունը:

«Այն պատճառով, որ ավտոբուսը չի պատկանում ռուս փոխադրողին, տուժածները եւ զոհվածների հարազատները չեն կարող ապահովագրական փոխհատուցումների հույս ունենալ»,- ասվում է հաղորդագրությունում:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30