Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարի զոհերի թվում է Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղի բնակիչ, 1947թ. ծնված Սպարտակ Ցոլակի Նալբանդյանը: Գանձաքարի գյուղապետ Շահեն Շահինյանին հարցրինք Ս. Նալբանդյանի մասին: Նա հայտնեց, որ Ս. Նալբանդյանը Հայաստան էր վերադառնում արտագնա աշխատանքից: Նա Մերձմոսկվայի մարզում իր 3 տղաների հետ աշխատում էր շինարարությունում:
Գյուղապետն ասաց, որ զոհվածի տղաներն այժմ մեկնում են դեպքի վայր՝ Տուլայի մարզ, որպեսզի հոր դին տեղափոխեն Հայաստան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ