Լրահոս
Օրվա լրահոսը

Կույր, խուլ եւ համր հայուհուն ստիպել են ռուսերենի քննություն հանձնել. Komiinform

Նոյեմբեր 03,2015 16:53

Ռուսաստանի կազմի մեջ մտնող Կոմիի Հանրապետության միգրացիոն ծառայությունը, բնակության իրավունք ստանալու համար, Հայաստանի կույր խուլ եւ համր քաղաքացուն ուղարկել են ռուսաց լեզվի քննություն հանձնելու: Այս տեղեկությունը հաղորդել է «Комиинформ» գործակալությունը:

Սահմանափակ կարողություններով աղջկա մայրը՝ Գոհար Մեսրոպյանը, տեղեկացրել է, որ ընտանիքի հետ արդեն 5 տարի է ապրում է Սիկտիվկարում: Նրանց բնակության իրավունքի ժամկետը շուտով վերջանալու է եւ ընտանիքն այն երկարացնելու նպատակով փաստաթղթեր է ներկայացրել: 2015 թվականին փոփոխված միգրացիոն օրենսդրության համաձայն՝ այժմ Գոհարը, նրա ամուսինը եւ աղջիկը՝ Գայանեն, պետք է ռուսաց լեզվից, պատմությունից եւ օրենսդրությունից քննության հանձնեն, որպեսզի մնան Ռուսաստանում:

«Ինձ համար եւ ամուսնուս համար քննություն հանձնելը խնդիր չէ, բայց իմ աղջիկը ծնված օրվանից չի տեսնում եւ չի լսում: Նա առաջին կարգի հաշմանդամ է: Ես Գայանեին տարել եմ միգրացիոն ծառայություն, որպեսզի ցույց տամ, որ նա առողջական վիճակի պատճառով չի կարող քննություն հանձնել: Այնտեղ մեզ ընդունեցին եւ ասացին, որ հասկանում են մեր խնդիրը, բայց ոչինչ չեն կարող անել»,- պատմել է Գոհար Մեսրոպյանը:

Միգրացիոն ծառայությունում նաեւ ասել են, որ հաշմանդամության մասին տեղեկանքը պատճառ չէ քննությունը չհանձնելու համար: Մեսրոպյանների ընտանիքը պետք է դիմի դատարան, որպեսզի ապացուցի, որ աղջիկը ի վիճակի չէ քննություն հանձնել:

«Комиинформ»-ը հավելել է, որ Ռուսաստանում արդեն հատուկ թեստեր են մշակվել կույր եւ համր միգրանտների համար: Այդ թեստերից հանել են բանավոր առաջադրանքները: Բացի այդ՝ այդպիսի խնդիրներ ունեցողների համար ավելացրել են թեստ հանձնելու ժամանակը: Գիտնականները նշել են, որ այդպիսի մարդիկ դժվար են ընկալում տեղեկատվությունը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30