Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
2015 թվականի նոյեմբերի 3-ին ՌԴ Տուլայի մարզում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով` հետևյալ կազմով.
Գ. Բեգլարյան
– ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Գ. Միրիջանյան
– ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ս. Հովհաննիսյան
– ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Կարդացեք նաև
Ս. Ազարյան
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության պետ
Ա. Պողոսյան
– ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ
Ա. Ղևոնդյան
– ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պարտականությունները կատարող
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ