«Գելլափ ինթերնեյշնլ» ընկերությունը սահմանադրության հանրաքվեին ընդառաջ ամփոփեց սեպտեմբեր ամսվա ընթացքում մոտ 1000 քաղաքացիների շրջանում իրականացված հարցման արդյունքները: Ըստ այդմ, պարզվել է, որ բնակչության մի ստվար հատված տեղյակ չէ, թե ներկայումս կառավարման ինչ մոդել է գործում երկրում: «Քաղաքացիների 69,8 տոկոսն ասել է, որ տեղյակ է այժմյան կառավարման ձևից: Բայց հարցին, թե ո՞րն է այդ, 55,3 տոկոսը, պատասխանել է, որ նախագահական կառավարում է, և միայն 36,2 տոկոսն է նշել, որ կիսանախագահական է»,-հայտնեց ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Բնակչության 61,6 տոկոսն, ըստ հարցման, տեղյակ է սահմանադրական փոփոխություններից, մոտ 31 տոկոսը՝ ոչ: «Մարդկանց 34,1 տոկոսը նշել է, որ այդ փոփոխությունն ուղղված է իշխանության վերարտադրությանը»,-ասաց պարոն Նավասարդյանը: Հարցվածների մի մասի համար էլ դա դրական տեղաշարժի առիթ է, որոշներն էլ՝ չեն կարողացել հստակ պատասխան տալ:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ