Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առաջին թռիչքը մշտապես հետաձգվում է. մեր ղեկավար մարմինները ոչինչ չեն անում». Ադբաշյան. «Ա1+»

Նոյեմբեր 03,2015 16:31

Շարմ էլ Շեյխ -Սանկտ Պետերբուրգ օդանավը պայթել ու քանդվել է օդում` համոզված է ԼՂՀ քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը: Այսպիսի եզրահանգման է նա եկել հաշվի առնելով ինքնաթիռի բեկորների հեռավորությունը. «Չեմ բացառում, որ ինքնաթիռի հետեւի մասում կարող էին նախապես ճաքեր լինեին, որը որ տեխնիկական անձնակազմը չի նկատել, ինքնաթիռն էլ օդում չնշմանը չի դիմացել ու մասնատվել է»:

«Ա1+»-ի հարցին, թե այնուամենայնիվ հնարավո՞ր է, որ դա ահաբեկչություն եղած լինի, պարոն Ադբաշյանը պատասխանեց. «Անսարքությունն է պատճառը, իսկ ինքնաթիռի անձնակազմը չի հասցրել որեւէ բան հաղորդել դիսպետչերներին, քանի որ հնարավորություն չի ունեցել: Այդ պահին, երբ փուչիկը պոկվել է, մարդկանց ներսի ճնշումը սկսել է փոխվել, նրանց ականջներից արյուն է եկել, դրա համար էլ ոչ մեկ չի կարողացել ոչինչ անել»:

Խոսելով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման մասին՝ պարոն Ադբաշյանը վստահեցրեց, որ ինքը միշտ պատրաստ է թռնելուն, բայց չգիտես ինչու, առաջին թռիչքը մշտապես հետաձգվում է. «Դա քաղաքական հարց է, իրենք գիտեն, իրենք պիտի Ադրբեջանի հետ լեզու գտնեն: Վախենում են, թե չեն վախենում, չեմ ուզում դրա մասին խոսենք, ուղղակի չեն թռնում եւ վերջ»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30