Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթահ աս-Սիսին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հայտարարությունը, թե իրենք են խոցել ռուսական Airbus A321 ինքնաթիռը, քարոզչություն է որակել: «BBC»-ի հետ զրույցում նախագահը շեշտել է, որ շատ վաղ է ասել, թե ով է վթարի մեղավորը:
Աբդուլ Ֆաթահ աս-Սիսին նաեւ կոչ է արել եզրակացություններ չանել. «Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են պատճառներով, կարող են մասնակցել հետաքննությանը: ԻՊ-ի կողմից ինքնաթիռը խոցելու մասին քարոզչությունն ուղղված է Եգիպտոսի իրավիճակին եւ անվտանգությանը ու Եգիպտոսի համբավին վնաս հասցնելուն: Հավատացեք, Սինայի իրավիճակը վերահսկվում է»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ