Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրանը չքշվեց Արցախյան շարժման հուզական հոսանքով

Նոյեմբեր 03,2015 15:46

«Հայրենասեր» կազմակերպությունը նոյեմբեր ամսին հարգում է ազատամարտիկ Տիգրան Սարգսյանի հիշատակը

Տիգրանը 12 տարեկան էր, բայց գիտեր՝ մի օր լեռներում խարույկներ են վառվելու։ Հայոց անցյալի մասին հոր զրույցները վառել էին Տիգրանի սրտում ազգային իղձերի կրակը։ Հետագայում Տիգրանն ավելի էր բորբոքել այդ կրակը։ Չափազանց ընթերցասեր երիտասարդը կարդացել և վերլուծել էր հայոց պատմությանն առնչվող բոլոր գրքերը, որ կարողացել էր գտնել։ Իր տարիքին անհամեմատ զարգացած էր, գիտեր յոթ լեզու։ Տիգրանը չքշվեց Արցախյան շարժման հուզական հոսանքով, այլ կանխատեսեց դրա ուղղությունը՝ զինված պայքար։

Հիրավի, մեր լեռներում խարույկներ վառվեցին։ Բանակի բացակայության պայմաններում պետք էր կանոնավոր, մարտունակ ուժ սկսվող զինված պայքարում։ Համախոհների հետ հիմնադրեց ակնառու «Տիգրան Մեծ» գունդը և որպես շտաբի պետ՝ մեկնեց Շահումյանը պաշտպանելու․․․

Ծնվել է 1965 թվականի ապրիլի 27֊ին Երևանում, զոհվել՝ 1991 թվականի դեկտեմբերի 9-ին Շահումյանի Թոդան գյուղի մոտ ականի պայթյունից ստացած վերքերից։ ՀՀ առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանակիր է։

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30