Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների հարազատներին

Նոյեմբեր 03,2015 15:30

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին, Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ դեռևս չբացահայտված հանգամանքներում վթարի է ենթարկվել «Քինգ դելյուքս» ՍՊ ընկերությանը պատկանող ավտոբուսը, որը ոչ կանոնավոր ուղևորափոխադրում էր իրականացնում Մոսկվա-Երևան ուղղությամբ։

«Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Դեպքի առնչությամբ Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարությունում կատարվում է նախաքննություն։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անմիջական կապի մեջ է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ։

ՌԴ տրանսպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ իրավիճակը գտնվում է ՌԴ տրանսպորտի նախարարի և Տուլայի նահանգապետի անմիջական վերահսկողության ներքո։

Հիվանդանոցներում, վիրավորներին համապատասխան բուժօգնություն են ցուցաբերում լավագույն բժիշկները։ Վիրավորներից 2-ի վիճակը ծանր է, մյուսների կյանքին, այդ թվում նաև վերակենդանացման բաժանմունքում գտնվող 10 վիրավորների, վտանգ չի սպառնում։

Ստեղծված են համապատասխան պայմաններ, անհրաժեշտության դեպքում, կկազմակերպվի նաև վթարից տուժածների հարազատների տեղափոխումն ու դիմավորումը։

ՌԴ առողջապահության նախարարությունից ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցած տեղեկության համաձայն ավտովթարի հետևանքով տուժել է 48 մարդ, այդ թվում 17 ամյա 1 պատանի։ Զոհվել է 8 մարդ, որոնցից 5-ը՝ տեղում, 1-ը շտապօգնության մեքենայում, 2-ը՝ Ուզլովի շրջանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Տեղական ժամանակով ժամը 14.00-ի դրությամբ հիվանդանոցային բուժում է ստանում վթարից տուժած 32 մարդ, 8 մարդ բուժօգնություն է ստացել ամբուլատոր պայմաններում։
Այլ մանրամասներ լինելու դեպքում՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում է շուտափույթ ապաքինում։

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30