Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. «Ոչ»-ի ճակատի հիմնավորումը, թե լուծվում է հավերժ իշխանություն պահելու խնդիրը, 21-րդ դարում աբսուրդ է»

Նոյեմբեր 03,2015 15:22

«Ձայն բազմաց, ձայն Աստծո» . ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այս կարգախոսին հղում կատարեց` խոսելով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից ակնկալվող արդյունքների մասին: «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ՀՀԿ-ական պատգամավորը «այո»-ի քարոզն արեց` վստահեցնելով, որ նոր կառավարման համակարգին անցնելուց հետո  գործադիր, օրենսդիր և դատական համակարգերը միահեծան չեն լինելու, այլ մեկը մյուսի գործունեությունը սահմանափակելու են` օրենքի և իշխանության լծակների հավասարակշռման մեխանիզմների ապահովման արդյունքում:

Հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի`ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ուղղված կոչը` «Խորհուրդ տալ ձեր ընկերներին, որ նույնքան խնայողաբար մոտենան Սահմանադրությանը, ինչպես դուք եք մոտենում ձեր Սահմանադրությանը», պարոն Մինասյանն արձագանքեց. «Ես պարտավոր չեմ ամեն ինչի գնալու պատրաստ` թեկուզ իր հայրենիքի, պետության, ժողովրդի արժանապատվության հաշվին գործողություններ ձեռնարկող մարդու գործողությունները գնահատել»:

«Ոչ»-ի ճակատի հնչեցրած քննադատություններն էլ պարոն Մինասյանն աբսուրդ բնութագրեց ու նշեց. «Ոչ»-ի ճակատի այն հիմնավորումը, թե լուծվում է հավերժ իշխանություն պահելու խնդիրը, 21-րդ դարում աբսուրդ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30