Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է տեղի ունեցել Տուլայի ավտովթարը. «Тульская пресса»

Նոյեմբեր 03,2015 15:06

Ռուսաստանի քննչական կոմիտեն հետաքննում է Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած ավտովթարի պատճառները: Այս տեղեկությունը «Тульская пресса»-ին փոխանցել են ՌԴ քննչական կոմիտեից:

Նշվում է, որ նախնական տվյալներով՝ Հայաստանի 44-ամյա քաղաքացի վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը, ինչի արդյունքում այն դուրս է եկել հանդիպակաց գոտի, հարվածել է մետաղյա արգելապատնեշին:

Դրանից հետո ավտոբուսը վերադարձել է ճանապարհ, անցել է երկու երթեւեկելի գոտիներով եւ հարվածել աջ կողմից մետաղյա արգելապատնեշին եւ շրջվել դեպի աջ: Մեքենայի վրա տեղադրված են եղել Հայաստանի Հանրապետության համարանիշներ:

«Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել: ՃՏՊ-ի արդյունքում նրանցից 5-ը տեղում մահացել են: Մի հոգի մահացել է շտապօգնության մեքենայում, մեկն էլ՝ հիվանդանոցում»,- ասել է Ռուսաստանի արդարադատության նախարարության փոխգնդապետ Զինաիդա Կամինսկայան:

Նշված է նաեւ, որ վերակենդանացման բաժանմունքում եւս մեկ հոգի է մահացել եւ, այդպիսով, զոհերի թիվը հասել է ութի:

Քննչական կոմիտեն ուսումնասիրում է ՃՏՊ-ի երկու հնարավոր հետեւանքները. վարորդը քնել է ղեկի մոտ, կամ էլ ավտոբուսը տեխնիկական անսարքություն է ունեցել:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30