Հայաստանի կոմունիստական կուսակցությունը միանում է սահմանադրական բարեփոխումների ծրագրին եւ «Այո»-ի ճակատին: Այս մասին այսօր կայացած կուսակցության ժողովի ընթացքում հայտարարեց կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
Նա նշեց, թե ուսումնասիրել են նոր Սահմանադրության նախագիծն ու, թեեւ մի շարք թերություններ են գտել դրանում, այնուամենայնիվ, իրենք որոշել են «այո» ասել այդ բարեփոխումներին:
«Նոր Սահմանադրությունը մի շարք թերություններ ունի: Այն քարոզում է համասեռամոլությունը, տանում դեպի եվրոպական արժեքներ, որոնք տեղ չունեն հայկական ընտանիքներում: Բացի այդ, նոր Սահմանադրության մեջ խոսք չկա անվճար կրթության մասին, նշված է նաեւ, թե ամեն մարդ ունի աշխատանքի ընտրության իրավունք: Ի՞նչ է նշանակում դա: Խորհրդային տարիներին նման բան չկար, աշխատանքը պարտադիր էր։ Ով չէր աշխատում, օրենքով պատասխանատվության էր ենթարկվում»,-նշեց Տաճատ Սարգսյանը՝ հավելելով, որ նոր Սահմանադրության մեջ բացակայում են նաեւ սոցիալական խնդիրներին վերաբերող դրույթները:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև