Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հացպանյան. Էրդողանը արևմուտքին պատանդ վերցրեց

Նոյեմբեր 03,2015 14:41

Այսօր «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս` «Հետընտրական Թուրքիա. արդյունքներ. հնարավոր զարգացումներ» թեմայով։ Ասուլիսի բանախոսն էր տարածաշրջանային փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը :

Տարածաշրջանային փորձագետ-վերլուծաբանը խոսեց Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների, արդյունքների, ընտրակեղծիքների, հնարավոր զարգացումների և Հայաստանին առնչվող հարցերի մասին:

Aravot.am-ի հետ զրույցում Սարգիս Հացպանյանն ասաց. «Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները իսկական իրարանցում են առաջացրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ ողջ աշխարհում: Աննախադեպ հաղթանակ տարած Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հինգ ամիսների ընթացքում բարձրացրեց իր վարկանիշն ու գրանցեց 2-2,5 մլն. մարդու ավել քվե: Ընտրությունների արդյունքում, կարելի է ասել, Էրդողանը արևմուտքին պատանդ վերցրեց: Թուրքիան կրկին Էրդողանի պետությունը դարձավ»:

Sargis_HacpanyanԽոսելով Էրդողանի վարած քաղաքականության մասին՝Սարգիս Հացպանյանն ասաց, որ Էրդողանի նպատակն է իսլամական պետությունների մեջ հզոր Եգիպտոսին ծնկի բերել, և դառնալ իսլամական պետությունների մեջ առաջինն ու ամենաազդեցիկը: «Էրդողանը կարողացավ ամեն ինչ անել երկրի ներսում` քրդերի առաջացրած ըմբոստությունն օգտագործել, և կրկին հաղթել: Թուրքիան ջերմ հարաբերություններ է սկսել նաև Իրանի հետ, որը լուրջ դիվանագիտական քայլ է, և ունի լուրջ ենթատեքստ»:

Սարգիս Հացպանյանի խոսքերով, Էրդողանի քայլերը վտանգավոր կարող են լինել Հայաստանի համար: «Մեծ վտանգ եմ տեսնում Հայաստանի հանդեպ: Արտագաղթն ու այս հարցերի շուրջ իշխանության ձեռնպահ վիճակը հնարավորություն չեն տալիս հասկանալու` ինչ դիրքորոշում ունեն մեր իշխանական ներկայացուցիչները: Փաստը մնում է փաստ, որ Էրդողանը բարիդրացիական հարաբերությունների մեջ է ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի հետ: Խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան սահմանադրական փոփոխություններ կիրականացնի, և ղեկավարելու պուտինյան քոփի-փաստ տարբերակը` կօգտագործի որպես երկիրը կառավարելու լավագույն միջոց «:

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30