Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Էրդողանի հաղթանակն ու Թուրքիայի պարտությունը՝ ըստ թուրքագետի

Նոյեմբեր 03,2015 14:27

Նոյեմբերի մեկին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում նախագահ Էրդողանի՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակով հիմք դրվեց միակուսակցական կառավարության:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի մեկնաբանմամբ, դա նշանակում է՝ Թուրքիայում կշարունակվի նույն քաղաքական գիծը: Այսօր «Փաստարկ» ակումբում նա չբացառեց, որ Էրդողանը Ադրբեջանին կմղի Հայաստանի դեմ՝ Հարավային Կովկասում իրավիճակն ավելի սրելու համար:

«Թուրքիայում տեղի ունեցավ շատերի համար անսպասելին: «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ինը տոկոսով ավելացրեց ձայների քանակը: Սա, իհարկե, Էրդողանի հաղթանակն էր, բայց Թուրքիայի պարտությունը: Երկիրը վերջին մի քանի ամիսների ընթացքում գտնվում է բավական լարված իրավիճակում՝ ներքին եւ արտաքին քաղաքական առումով: Քրդական հարցը հերթական անգամ սրվել է, իսկ հարեւանների հետ հարաբերությունները Էրդողանը հստակ կերպով վատացնում է: Հունիսի յոթի ընտրություններից հետո Թուրքիայում ստեղծված իրավիճակը Էրդողանի մտածված քաղաքականության արդյունք է, ոչ թե չհաջողվեց ստեղծել կոալիցիոն կառավարություն, այլ նպատակն էր կազմակերպել վաղաժամկետ ընտրություններ եւ մինչեւ այդ ժամկետը որոշակի գործողությունների միջոցով հասնել իր կուսակցության ձայների ավելացմանը»,- ասաց պարոն Սաֆրաստյանը:

Նա նկատեց, որ Թուրքիայում նոր իրադրություն է առաջացել Սիրիական հարցում Ռուսաստանի ներգրավմամբ. «Ռուսական զինված ուժերը տեղակայված են Թուրքիայի հյուսիսում ու հարավում, սա ստրատեգիական առումով Թուրքիայի համար նոր իրադրություն է: Սա, իհարկե, արդյունք է Թուրքիայի այն քաղաքականությանը, որ նա վարեց Սիրիայում՝ օժանդակելով հակաասադյան ուժերին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30