Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը՝ Մարուքյանին. «Արտաբյուջեները ինչ-որ թաքուն տեղերում չեն ծախսվում»

Նոյեմբեր 03,2015 13:44

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց իր ոլորտի համար նախատեսված միջոցներն ու ծախսերը:

«Ես հրատարակչական եւ տեղեկատվական, տպագրական ծառայություններ ծրագրով խնդրել եմ 7 միլիոն դրամի ավելացում, խոսքը վերաբերում է «Arils» ծրագրին, որից մենք օգտվում ենք մասնավորապես սարքավորումների եւ հաքերության դեմ պայքարի մասով: ԵՏՄ անդամակցությունից հետո նկատվում է, որ շեշտակիորեն ավելացել է թարգմանչական գործը եւ այդ ծառայության համար էլ որոշակի գումար ենք խնդրում ավելացնել, քանի որ պետք է թարգմանի 26 հազար 990 էջ: Գումար ենք խնդրել նաեւ քրեակատարողական հիմնարկների պահպանման համար»,- ասաց նախարարը:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այս տարի բյուջեով իրենց ավելի քիչ գումար են հատկացրել, քան 2015-ին էր:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նախարարին հարցրեց. «ԴԱՀԿ-ի համար 1.4 մլրդ դրամի գումար է նախատեսված: Այդ մարմինն ունի արտաբյուջետային հաշիվ, որը խորհրդարանական վերահսկողությունից դուրս է գտնվում եւ պարզ չէ, թե այդ գումարներն ինչի վրա են ծախսում, հնարավոր չէ՞ նրանց հատկացումներից կրճատումներ անել:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա միակ մարմինը չէ, որ ունի արտաբյուջե»: Նա ասաց, որ կարելի է արտաբյուջեների հետ կապված վերահսկողական մեխանիզմներ սահմանել՝ օրենսդրորեն, ինչը հենց պատգամավորների գործն է:

Արփինե Հովհաննիսյանի խոսքերով՝ արտաբյուջեներից հիմնականում տրվում են հավելավճարներ, ինչ-որ թաքուն տեղերում չեն ծախսվում: Նա առաջարկեց Մարուքյանին, որ օգտվի իր՝ Տեղեկատվության ազատության մասին օրենքով սահմանված իրավունքից եւ հարցում անի, թե որտեղ եւ ինչպես է ԴԱՀԿ-ն ծախսել իր գումարները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30