Այսօր Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը Արա Բուդաղյանի կալանավորման հարցով գանգատ կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունն ու ևս երկու ամսով երկարաձգել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ալումյանը տեղեկացրեց. «Այժմ պատրաստվում եմ գնալ մեկուսարան, որպեսզի հանդիպեմ Արա Բուդաղյանին, և նա ստորագրի գանգատը, այնուհետև այն կներկայացնեմ ՄԻԵԴ»:
Մեր հարցին` ի՞նչ ընթացակարգեր են գործում, ՄԻԵԴ-ը ե՞րբ կքննի գանգատը, պարոն Ալումյանը պատասխանեց. «Կարծում եմ մինչև մյուս տարվա վերջ մեր գանգատին վերջնական լուծում կտրվի»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ