Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները բողոքում են կառավարության ոսկեզօծ պատերից. «Ոսկեզօծը գույնն է, հո չի՞ նշանակում, որ պատերը ոսկուց են»

Նոյեմբեր 03,2015 13:06

Այսօր ԱԺ-ում 2016-ի բյուջեի նախագծի քննարկումները շարունակվում են:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ներկայացրեց իրենց հատկացված միջոցներն ու ծախսերը: Թեւան Պողոսյանն ասաց, որ պատգամավորները սահմաններ են գնում, տարբեր միջոցառումների մասնակցում, բայց կարելի է արդյունավետ ծախսել այդ գումարները. «Քանի միջոցառումների ենք մասնակցում, արդյունավետության խնդիր կա՝ որն է կարեւոր, որը՝ չէ»:

 

Tigran_Urixanyan-2Տիգրան Ուրիխանյանն էլ առաջարկեց. «Պատգամավորների պահպանման հոդվածից առաջարկում եմ հանել 1 մլրդ դրամ եւ հատկացնել անհետաձգելի առաջնային առողջապահական ծախսերին»:

Հրայր Թովմասյանը չհամաձայնեց՝ եթե մեկ մլրդ հանենք՝ ոչինչ չեք ունենա, նիստերի դահլիճի լուսավորություն չեք ունենա:

Ուրիխանյանն էլ պատասխանեց. «Կունենանք, ավելի լավ է չունենանք շքեղ ծառայողական մեքենաներ, լիմիտավորված վառելիք, չարդարացված գործուղումներ:

David_HarutyunyanՆույն առաջարկը Տիգրան Ուրիխանյանը արեց նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանին՝ խորհուրդ տալով կրճատել նախարարների պահպանման ծախսերը: Դավիթ Հարությունյանը սա ընդունեց որպես քաղաքական հայտարարություն. «Ինչ ենք հասկանում՝ պատգամավորի պահպանման ծախս ասելով: Հիշում եմ Ջհանգիրյանի կծու խոսքերը, որ տերմինը բանի պիտանի չէ՝ պահպանման ծախս: Բայց դա հիմնականում աշխատավարձ հոդվածն է:

Գործուղումներից խնայողությունների մասին խոսելիս Դավիթ Հարությունյանն ասաց. «ԵԽԽՎ-ում տեսնում էինք, որ շատ երկրների պատվիրակություններ գալիս են կես կազմով, երբ հարցնում էիք՝ ասում էին՝ ունենք ֆինանսական ծախսեր: Բայց մենք փոքր երկիր ենք, կազմը փոքր է, եւ ստիպված պետք է լինեինք գնալ ամբողջ կազմով, որովհետեւ հանձնաժողովներում քիչ տեղեր ունեինք: Կարելի էր տնտեսել, չգնալ, բայց դրա համար ավելի մեծ ծախսեր պիտի ստիպված լինեինք անել»:

MaruqyanԷդմոն Մարուքյանն էլ Դավիթ Հարությունյանին դժգոհեց, որ կառավարության դահլիճները նորոգել են, նոր կահույք են գնել. «Ոսկեզօծ պատեր եւ դահլիճի համար ծախսել եք 15 մլն դրամ»:

Ըստ նրա, տարօրինակ է, որ աղքատ երկրի կառավարության դահլիճը ոսկեպատ է:

Դավիթ Հարությունյանն էլ ասաց. «Ոսկեզօծը գույնի մասին է, մենք էլ ԱԺ-ում ունենք ոսկեզօծ դահլիճ, դա հո չի՞ նշանակում, որ պատերը ոսկուց են»:

Էդմոն Մարուքյանը պատասխանեց՝ պարզ է, ես չասեցի, որ ոսկուց են պատերը, խոսքը պատերի երեսպատման մասին է, որի համար ծախսել եք 15.8 մլն դրամ: Հնարավոր չէ՞ր նույն դահլիճում անեիք:

Ըստ Դավիթ Հարությունյանի, Ազգային ժողովի կահույքը, պատերը, դահլիճները չեն զիջում կառավարությանը եւ դա պետք է՝ ներկայանալի լինելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30