Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական դաշտի սնապարծության տոնավաճառը. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 03,2015 12:54

Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ Հրանտ Բագրատյանն ասել է, թե վախենում է, որ դա արվում է մեր պետությունը թուլացնելու եւ ավելի կոշտ լուծումներ պարտագրելու համար (օրինակ՝ Ղարաբաղի հարցում): Հրանտ Բագրատյանի մտավախությունը տեղին է, թե ոչ՝ այլ հարց է, բայց փաստորեն՝ մարդը կասկածներ ունի, որ սահմանադրական փոփոխություններին «այո» ասելը կարող է ծանր հետեւանքներ ունենալ Հայաստանի համար։ Եվ ուրեմն ի՞նչ պիտի անի նման կասկածներ ունեցողը։ Ճիշտ է, պիտի հնարավոր բոլոր ձեւերով պայքարի այդ փոփոխությունների դեմ։ Ընդ որում՝ պայքարողներ արդեն կան. համապատասխան կառույցներ են ստեղծում, միտինգներ են անում եւ այլն։ Ստացվում է, թե ոչ այնքան՝ տվյալ դեպքում էական չէ, հիմա մարդիկ այդքանն են կարողանում՝ այդքանն են անում։

Բայց   Հրանտ Բագրատյանը չի պատրաստվում միանալ նրանց։ «Թող ի՛նձ միանան», ասում է, «ես չեմ գտնում, որ այնտեղ ինչ-որ մեկն ինձնից առավել է»։ Որեւէ մեկն, իհարկե, նրանից առավել չէ։ Մեգաէկոնոմիկայի հայ ջահակիրը, եթե հիշում եք, երկու տարի առաջ նույնիսկ նախագահական ընտրությունների մասնակցեց եւ հուժկու արդյունքներ արձանագրեց՝ համարյա երկու տոկոս, եւ բնականաբար՝ ճիշտ կլինի, եթե «ոչ»-ի ճակատը գնա ու միանա նրան։ Բայց ենթադրենք՝ «ոչ»-ի ճակատը հանրահավաք-բան մի կողմ թողած՝ Ինտերնետում փնտրում-գտնում է Հրանտ Բագրատյանի գրասենյակի հասցեն ու գնում է նրան միանալու, իսկ նա իր համար գրասենյակում նստած՝ դեղձի կոմպոտ է ուտում։ Ի՞նչ անեն, կոմպոտ ուտելո՞ւն միանան։ Չէ՞ որ միանալ կարելի է նրան, ով ինչ-որ կոնկրետ գործ է անում։ Իսկ Հրանտ Բագրատյանն առայժմ միայն հարցազրույցներ է տալիս, ընդ որում՝ առավելապես այն մասին, որ ինքը բոլորից լավն է եւ որեւէ մեկին չի ուզում միանալ։ Ընդ որում՝ նաեւ բացատրում է, թե ինչու չի միանում. «գնամ, միանամ ինչ-որ մեկին ո՞ւժ տամ»։ Այսինքն՝ ստացվում է, որ Սերժ Սարզսյանը փոխում է Սահմանադրությունը, եւ դա կարող է կործանարար լինել Հայաստանի համար, կան ինչ-որ ուժեր, որոնք պայքարում են դրա դեմ, բայց այդ պայքարողներին «ուժ տալը», չգիտես ինչու, ահավոր «զապադլո» է Բագրատյանի համար։ Այլ կերպ ասած՝ նրա համար կարեւորը ոչ թե պետության ապագան է, այլ իր անձնական ամբիցիաները։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30