Վալենտինա Մատվիենկոն ծաղիկ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակին։ Դաշնության խորհրդի ղեկավարն այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտ, որտեղ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ ծանոթացել է արխիվային փաստաթղթերին եւ ցուցանմուշներին, որոնք վկայում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին, որն իրականացվել է հայ ժողովրդի նկատմամբ։ Վալենտինա Մատվիենկոն չի կարողացել դիմանալ իր տեսածին եւ լաց է եղել։ Այցելության ավարտին նա գրություն է թողել Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի Սգո մատյանում։
Նյութի մանրամասները կարդացեք news.am -ի կայքում