Լրահոս
Օրվա լրահոսը

Գերման Ավագյան. «Երկար տարիներ փնտրում էի պոեզիան և լուսանկարը միասին ու, ամենակարևորը՝ հավասար ներկայացնելու ձևը». «168 ժամ»

Նոյեմբեր 03,2015 12:35

Նոյեմբերի 10-ին, ժամը 18.00-ին «Նավավար» ձկնալի ըմպելարանում տեղի կունենա վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանի «Տեսողական պոեզիայի» book signing-ը: «Այստեղ ասում են՝ գրքի շնորհանդես, բայց ես այդ բառը չեմ սիրում»,- 168.am-ի հետ զրույցում նոր գիրք-ալբոմի մասին պատմում է հեղինակը:

Սա մի աշխատանք է, որտեղ լուսանկարիչը մեկտեղել է իր պոետ ընկերների լուսանկարները՝ համադրել այդ լուսանկարները հեղինակների ձեռագրով մակագրած պոեզիայի հատվածներով: Թեեւ սա արվեստում լուսանկար-տեքստ համադրության առաջին կիրառությունը չէ, բայցեւայնպես, հեղինակին հաջողվել է բոլորովին նորարար մոտեցմամբ լուծել մի խնդիր, որն իրականում ավելին է, քան պատկերի եւ տեքստի համադրումը:

– Գերման, կարծեմ դու շատ երկար ժամանակ ես, չէ՞, մտածել այս գաղափարի զարգացման վրա։

– Հա, շա՜տ վաղուց։ Դեռ «Գարունում» աշխատելու տարիներից է սկսվել, ուղղակի էդ ժամանակ ես դեռ չէի պատկերացնում, թե ոնց եմ իրականացնելու մտահղացումս։ Երկար տարիներ փնտրում էի պոեզիան և լուսանկարը միասին ու, ամենակարևորը՝ հավասար ներկայացնելու ձևը, բայց ոնց անում էի, արդյունքում ստացվում էր այնպես, որ լուսանկարը ծառայում էր պոեզիային, այսինքն՝ իլյուստրացիա էր դառնում պոեզիայի համար, որը ես ընդհանրապես չէի ուզում, դա չէր իմ նպատակը։ Ես ձգտում էի հասնել նրան, որ արվեստի այս երկու տեսակներն իրենց ֆունկցիայով հավասար լինեին։

– Դու կարծում ես, որ պոետի դեմքը, նրա վիզուալ պատկերն այդքան կարևո՞ր է ընթերցողի համար։

– Պոետը, իր դե՛մքն ու իր ստեղծած պոեզիան իրարից անբաժան բաներ են, հասկանո՞ւմ ես։ Ես չեմ խոսում բնավորության մասին, դա ուրիշ բան է, այլ շեշտում եմ՝ հատկապես նրա դեմքը: Այս շարքի բոլոր լուսանկարները մի ընդհանրություն ունեն՝ դրանք անխտիր բոլորն արտահայտում են պատկերվողի իրական կերպարը՝ անկեղծության պահը, ինչպես ասում են: Ես այդպես եմ նրանց պատկերացնում, տեսնում։

Որքան էլ, օրինակ, Մարինե Պետրոսյանն ասում է, որ ինքը սիրում է, երբ իրեն աննկատ են լուսանկարում, երբ ինքը չի նկատում ֆոտոխցիկը, միևնույն է՝ ես ասում եմ նրան՝ դու պետք է կանգնես ու նայես ուղիղ օբյեկտիվին, Մարինե՛։ Դա նման է գեղանկարչությանը։

Գիտե՞ս, լուսանկարվելու ընթացքում իրենք ուզում են իրենց ցույց տան՝ լավ իմաստով, իհարկե, մանավանդ աղջիկները, բայց ես, ի վերջո, անում եմ այնպես, ինչպես ինքս եմ իրենց տեսնում ու պատկերացնում, և ոչ երբեք՝ այնպես, ինչպես իրենք են ուզում իրենց տեսնել:

Նվարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30