2016թ. պետական բյուջեի հիմքում տնտեսական աճը դրված է 2,2 տոկոս: Aravot.am-ը տնտեսագետ, նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կտա այդ 2,2% տնտեսական աճը հայաստանցուն: Վերջինս ասաց. «Քաղաքացու համար ոչ տաք է, ոչ սառը այդ տնտեսական աճը»:
Մեր ճշտող հարցին՝ 2016թ. հայաստանցին ինչպե՞ս կապրի այդ բյուջեով՝ նորմալ, ոչինչ, լավ կամ շատ վատ, Բոստանջյանը պատասխանեց. «Ամեն դեպքում հայ մարդը մնում է հայ մարդ, «ոչինչ-ից լավ կապրի»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Aravot.am-ի այն հարցին, թե եկող տարվա բյուջեում ծախսերը գերազանցում են եկամուտները, ի՞նչ կարծիք ունի տնտեսագետը այդ մասին, արդյոք սա գրագե՞տ բյուջե է, եւ արդյոք չպե՞տք է որոշ ծախսեր, մասնավորապես՝ պետական ապարատի համար մեքենաների ձեռքբերման, վերանորոգման եւ նմանատիպ ծախսերը գոնե չներառեին, հետաձգեին, Բոստանջյանն ասաց. «Գիտեք, այդ բյուջեն կազմող տղաները լավ մարդիկ են, պարզապես նրանք հնարավորություն չունեն թոք, սիրտ, հոգի դնեն այդ բյուջեում: Ծախսային որոշ հոդվածներում պարզապես գումար է նետված, կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի: Մնացած ծախսերը, մասնավորապես՝ ձեռքբերումները, դրանք կլինեն մեքենաներ, եվրոռեմոնտներ, գործուղումներ, շրջագայություններ՝ ոչինչ չնշանակող, թանկարժեք հյուրանոցներ՝ սրանք չեն պակասում: Ավելին ասեմ՝ գոյություն ունի կառավարության պահուստային ֆոնդ, փող չլինի՝ այդտեղից կօգտվեն»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Անդրադառնալով բյուջեով նախատեսված արտաքին պարտքի սպասարկմանը, Վարդան Բոստանջյանը նշեց. «90 մլրդ դրամը, որը մոտ 200 մլն դոլար է, Հայաստանի Հանրապետության նման երկրում կարելի է մեծ ծրագրեր իրականացնել, բայց փաստորեն այդ գումարը դուրս են տալիս մեր երկրից»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ